Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին հոսպիտալից վերադարձրել են «Տորա» բանտ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախկին նախագահի առողջական վիճակը լավացել է, գրում է rosbalt.ru-ն:
Մուբարաքին շտապ օգնության մեքենայով բերել են բանտի հիվանդանոց:
Ավելի վաղ, Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդը որոշում էր կայացրել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին վերադարձնել ռազմական հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում սրտի նոպայից հետո:
Նման որոշում է կայացվել հատուկ բժշկական հանձնաժողովի զեկույցի հիման վրա, որն այս օրերին հետազոտել է նախկին նախագահին և եզրակացրել, որ նրա վիճակը կայունանում է:








































