Friday, 05 06 2026
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող Կանանց Գրան պրի շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը Կանանց Գրան պրի շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ և «Արմենիա» առողջարանի նոր մասնաշենքի տարածք, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երեկոյան Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող Կանանց Գրան պրի շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, մրցաշարին աշխարհի յոթ երկրից մասնակցող 12 ուժեղագույն շախմատիստուհիներին և հյուրերին, գեղեցիկ խաղ և հաջողություն մաղթել մրցաշարին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ շախմատի նկատմամբ մեծ սերը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը, և այն լայն ճանաչում է բերել Հայաստանին ողջ աշխարհում: Սերժ Սարգսյանի խոսքով, դա իրոք, հպարտանալու առարկա է, որովհետև այդ ճանաչումը մեր ժողովրդի ստեղծագործ տաղանդի արդյունքն է, և այն ձեռք է բերվել հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: «Մենք այսօր բացում ենք մի մրցաշար, որը կարող է պատիվ բերել աշխարհի ցանկացած երկրի: Ես վստահ եմ, որ այն դառնալու է տոն ոչ միայն Հայաստանի շախմատային հանրության, այլ նաև աշխարհի ողջ շախմատասերների համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին՝ արդյունավետ և լավ համագործակցության համար: Այսպիսի համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դառնում անցկացնել շախմատային մեծ մրցաշարեր: Մենք գոհ ենք համագործակցության մակարդակից և ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում շախմատը լայն տարածում գտնի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ տոնի մասնակիցներին, վստահաբար, Ջերմուկում հավաքել է սերը շախմատի նկատմամբ:

«Հանուն այս գեղեցիկ խաղի մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այն զարգանա և տարածվի աշխարհով մեկ, մենք էլ՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, հպարտանանք ինչպես մեր, այնպես էլ՝ աշխարհի առաջնակարգ բոլոր շախմատիստներով»,-ողջույնի խոսքում նշել է Հանրապետության ղեկավարը:

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և մրցաշարի հյուրերի հետ դիտել է նաև «Հայ Արտ» մշակութային կենտրոնի կողմից մրցաշարի առիթով կազմակերպված «Շախմատային Հայաստան» ցուցահանդեսը, ծանոթացել ժամանակակից հայ նկարիչների շախմատային թեմայով աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում