Մեծ Բրիտանիայի կառավարությունը կներդնի երկաթուղային ճանապարհների մոդեռնացման վրա 9.4 մլրդ ֆունտ ստեռլինգ (14.6 մլրդ դոլար): Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, գրում է The Guardian պարբերականը:
Ինչպես նկատել է Քեմերոնը, ծրագրվելիք մոդեռնիզացիան կդառնա «ամենամասշտաբայինը` վիկտորինյան դարաշրջանից ի վեր»:
Ծրագիրը, որը կվերաբերի հիմնականում Անգլիային և Ուելսին, պետք է իրագործվի 2014-2019 թթ. ու թույլ կտա ավելացնել ուղևորահոսքը օրական 140 հազար մարդով:
Մոդեռնացման ծրագրում ներառված են ավելի վաղ քննարկված նախագծերը` ընդհանուր 5.2 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ, ինչպես նաև նոր` ևս 4.2 միլիարդ ֆունտ ստեռլինգի:
Նախագծերի թվում են հիմնական երկաթուղային ճանապարհների նորացումը, այդ թվում` «Վաթեռլոո» կայարանը (որտեղ նախատեսվում է երկարացնել հարթակը):









































