Հարավկորեական բազմապրոֆիլային Hyundai Heavy Industries կոնցեռնը հայտարարել է Հարավային Կորեայում վաճառքների ծավալով խոշորագույն Hyundai Motor մեքենաշինական ընկերության բաժնետոմսերի 1.46 տոկոսը 746.4 մլրդ հարավկորեական վոնով (շուրջ 640 մլն դոլար) վաճառելու մտադրության մասին:
Գործարքի ավարտից հետո Hyundai Heavy-ն կունենա Hyundai Motor-ի ևս 2 տոկոս բաժնետիրական կապիտալի սեփականատերը, հաղորդում է RBC-ն:
Hyundai Motor-ում մասնաբաժինը վաճառելու մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նավթավերամշակման Hyundai Oilbank ընկերությունը, որի բաժնետոմսերի 91.1 տոկոսը պատկանում է Hyundai Heavy-ն, հետաձգել էր IPO-ն, որի ծավալը պետք է կազմեր 2 մլրդ դոլար:









































