Անգլիական մամուլի տեղեկացմամբ` հարձակվող Էնդի Քերոլը չի ցանկանում հեռանալ «Լիվերպուլ»-ից և առանց ոգևորության է ուսումնասիում վարձակալությամբ այլ ակումբում հանդես գալու առաջարկները:
Հիշեցնենք, որ «Նյուքասլ»-ը, որից Քերոլը 35 մլն ֆունտով տեղափոխվել է «Լիվերպուլ», ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Այլ ակմումբում հանդես գալով` Անգլիայի ազգային հավաքականի 23-ամյա խաղացողը կարող էր «կարմիրներ»-ի նոր գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին ցուցադրել իր խաղային բարձր որակաները:
Ինչևէ, «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը չի շտապում վարձակալության հանձնել Քերոլի տրանսֆերը` սպասելով այլ առաջարկների:









































