Ինչպես գրում է Хроника Туркменистана-ն, անցած շաբաթվա վերջին Թուրքմենստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները կապված են մի սպանության պատմության հետ:
Հրաժարականների մասին փետրվարի 11-ին հայտարարեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը: Ըստ այդմ, պաշտոնանկ են արվել փոխվարչապետ Խըդըր Սափարլիևը, կրթության փոխնախարար Դուդիևը, պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտոր Մովլամովը:
Նրանք Բերդիմուխամեդովի կողմից «մեղավոր են» ճանաչվել կրթական գործընթացը սխալ կազմակերպելու համար: Իսկ սպանության դեպքը տեղի էր ունեցել փետրվարի սկզբին, երբ մի խումբ ուսանողներ բռնաբարել, ապա սպանել էին մի ուսանողուհու, մյուսին էլ ծանր վնասվածքներ էին հասցրել: