Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Միլան»:
Ֆուտբոլիստի ապագան անմիջականորեն կապված է «Միլան»-ի և ՊՍԺ-ի միջև Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային գործարքի իրականացումից: Շվեդ ֆուտբոլիստի ակումբային գրանցման փոփոխման դեպքում Կական, ամենայն հավանականությամբ, կհայտնվի «ռոսոներիներ»-ի կազմում:
«Արքայական ակումբ»-ը հայտարարել է, որ հնարավորինս շուտ ցանկանում է վաճառել բրազիլացու տրանսֆերը:









































