Լիվերմոր քաղաքի բնակիչ Դևիդ Գոեթը աշխարհում գարեջրի տարաների ամենամեծ հավաքածուներից մեկի տերն է: Ինչպես տեղեկացնում է Kedem-ը, 36 տարվա ընթացքում նա իր հավաքածուն հարստացրել է աշխարհի 96 երկրների գարեջրային արտադրանքների տարաներով: Ներկայում նրա հավաքածուում 6000 տարա կա:
Դևիդ Գոեթի հավաքածուն թեև տպավորիչ թվաքանակ ունի, սակայն աշխարհում ամենամեծը չէ:
Գրանցված ամենամեծ հավաքածուն, որում 7000 տարա է ընդգրկված, պատկանում է բրիտանացի Բիկ Վեսթին:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ֆիլադելֆիայում կա 50-60 հազար գարեջրային տարաների հավաքածու:











































