Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են անցկացրել։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության արդիական հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։










































