Սևանա լճի հանրային լողափերը լիարժեք ծառայություններ չեն մատուցում հանգստացողներին: Չնայած հանրային լողափեր ստեղծելու գաղափարն անձամբ Սերժ Սարգսյանինն է, սակայն ծրագիրը կիսատ-պռատ է իրականացվում:
«Առաջին լրատվական»-ը Սևանի երկրորդ հանրային լողափում արձանագրեց, որ հանգստացողների համար կառուցված զուգարանները չեն գործում: Փոխարենը մարդիկ դարձյալ ստիպված են օգտվել հանրային լողափի հարևանությամբ գործող վճարովի լողափի վճարովի ծառայություններից:
Սևան ազգային պարկի Սևանի մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Մալխասյանը փորձում էր համոզել, թե զուգարանները գործում են և պարզապես օրվա որոշակի ժամերի մաքրման կարիք ունեն, այդ պատճառով չեն գործում: Սակայն լողափի աշխատակիցներն այլ պատմություն ներկայացրին մեզ:
Տեսանյութում բարձրաձայնվում է նաև հանրային լողափերի ծրագրի մյուս բացթողումների մասին:









































