Անցած օրերի ընթացքում գիտնական-սեյսմոլոգները գրանցել են 3 երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում` Կուրիլյան կղզիների տարածքում: Այս մասին այսօր հայտնել է ԱԻՆ-ի հեռավորարևելյան տարածաշրջանային կենտրոնը:
Ռուսաստանի ազգային գիտությունների ակադեմիայի գեոֆիզիակայի ծառայության տվյալով, հուլիսի 15-ին` տեղական ժամանակով ժ. 02:52-ին (Մոսկվայի ժամանակով ժ. 19.00-ին) Կուրիլսկ քաղաքից 295 կմ արևելք` 33 կմ խորության վրա 4.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել:
Փրկարարները նշում են, որ կիրակի` հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժ. 20.50-ին (Մոսկվայի ժամանակով ժ. 13.50-ին) Կուրիլսկից 325 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 4.6 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 33 կմ-ի վրա, հաղորդում է Interfax-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ այս գիշեր` Սախալինի ժամանակով ժ. 01.35-ին, Յուժնո-Կուրիլսկ քաղաքում ևս տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:








































