Գերմանիայի իշխանությունները ձերբակալել են մի սալաֆիի, որը կասկածվում է ահաբեկչությանը հարելու մեջ,- հաղորդում է Focus-ը: Ձերբակալվածը հաղորդագրության մեջ նշվում է որպես Պետեր Բ.:
Պարբերականի տվյալների համաձայն՝ Գերմանիայի 31-ամյա քաղաքացի Պետեր Բ-ն ընդամենը մեկ շաբաթ առաջ ձերբակալվել էր Թուրքիայում, որից հետո նրան արտաքսել էին Գերմանիա: Նա ձերբակալվել է հուլիսի 10-ին՝ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայան մտնելուն պես:
Հետաքննության տվյալներով՝ իսլամ ընդունած Պետր Բ.-ն եղել է ահաբեկչական կազմակերպության անդամ և զբաղվել է երիտասարդ իսլամիստների հավաքագրմամբ, որոնք պետքէ մասնակցեին ջիհադին: Ենթադրվում է, որ հենց նա է Սաարի դաշնային հողում հավաքագրել 22-ամյա Էրիկ Բրայնինգերին, որը 2010 թ. սպանվեց պակիստանցի զինվորների հետ մարտում:
Պետեր Բ.-ին հաջողվել էր երեք տարի թաքնվել Գերմանիայի իշխանություններից: Ձերբակալվածը հերքում է, որ կապ ունի ահաբեկչական գործունեության հետ: Թե կոնկրետ ինչ կազմակերպության անդամ է նա՝ չի հաղորդվում:










































