Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կոնգրեսում հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին կայանալիք ԱԶԿ նախագահի ընտրություններում չորրորդ և վերջին անգամ առաջադրելու է իր թեկնածությունը.
«Ինչպես ես հայտարարել եմ Անկարայում կուսակցության համագումարի ժամանակ, կուսակցության նախագահի ընտրություններում չորրորդ և վերջին անգամ առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Մենք փոխվելու ենք, նորացվելու ենք, սակայն չենք կտրվելու մեր արմատներից: Կուսակցության ներսում ատելության պահպանմանն ուղղված ջանքերն արդյունք չեն տա»:








































