Վրաստանի պաշտպանության նոր նախարար Դմիտրի Շաշկինը կարգադրել է չծանրաբեռնել տվյալ գերատեսչության աշխատակիցներին, հաղորդում է ВЗГЛЯД-ը՝ հղում անելով «Пирвели» վրացական տեղեկատվական գործակալությանը:
Տեղեկատվական գործակալության Պաշտպանության նախարարությունում գտնվող աղբյուրի հաղորդմամբ նախարարը կարգադրել է, որ աշխատանքային օրն ավարտելուց հետո առանց ավելորդ անհրաժեշտության աշխատակիցներին արտաժամյա չպահեն աշխատավայրում:
Աղբյուրի խոսքերով՝ այն ժամանակ երբ նախարարությունը ղեկավարում էր Բաչո Ախալյան, աշխատակիցներին կարող էին առանց անհրաժեշտության ամբողջ գիշեր պահել աշխատավայրում:
«Շաշկինը կարգադրել է աշխատակիցներին արտաժամյա չպահել, եթե իրավիճակը դա չի թելադրում»,- հայտարարել է աղբյուրը:









































