Սան Դիեգոյում Քվենթին Տարանտինոն բացահայտել է իր նոր «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի մանրամասները, որը մեծ էկրաններ կբարձրանա 2012թ-ի դեկտեմբերին: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ը:
Ռեժիսորը պատմել է, որ Ջոն Հիլլը այս ֆիլմում ռասիստի դեր է խաղալու: Ֆիլմը պատմում է ազատված սևամորթ ստրուկի մասին:
«Ազատագրված Ջանգո» ֆիլմում որոշակի հղումներ են լինելու Տարանտինոյի նախկին աշխատանքներից:
Ֆիլմի նկարահանման ավարտին մնացել է մեկ շաբաթ: Բացի մնացած դերասաններից՝ ֆիլմում նկարահանվել են նաև Լեոնարդո դի Կապրիոն և Ամուել Լ. Ջեքսոնը:









































