Լիբանանի արևելքում անօդաչու թռչող համակարգ է վայր ընկել և այրվել: Այս մասին կիրակի օրը գրել է Daily Star տեղական թերթը` վկայակոչելով լիբանանյան անվտանգության ծառայության աղբյուրները:
Պատահարը տեղի է ունեցել շաբաթ՝ երեկոյան, Յունին քաղաքի մերձակայքում: Վթարի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և հանգցրել են կրակը: Ինչպես գրել է Daily Star-ը , ինքնաթիռը կարող է պատկանել Հըզբոլլահին:
Սինհուա գործակալության փոխանցմամբ անօդաչու թռչող համակարգի բեկորները լիբանանյան անվտանգության ուժերի կողմից տարվել են Զահլե քաղաքում տեղակայված ռազմական բազա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել:









































