Тrend-ը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին Բաքու է ժամանելու ԵԱՀԿ ներկայիս ղեկավար Անդրոնյուս Աժուբալիսի` ձգձվող հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը:
Նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ և բանակցություններ վարելու ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ:
Նշենք, որ այս տարվա սկզբից ԵԱՀԿ ղեկավարությունը ստանձնած Լիտվան իր նախագահութւյան առաջնահերթությունների թվում նշում է ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը: