Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.95 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.80-ով և կազմել 411.16 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 412.5-415 դրամով, գնում՝ 407.5-410.5 դրամով:
Նվազել են նաև եվրոյի, ռուսական ռուբլու և վրացական լարիի փոխարժեքները` համապատասխանաբար 0.98, 0.02 և 0.49 դրամով և դարձել համապատասխանաբար՝ 501.65, 12.58 և 249.64 դրամ:









































