L’Equipe-ը տեղեկացնում է, որ «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը մոտ ժամանակներս կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն», իր նոր ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Նա կստանա 14.5 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Այսպիսով` Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը` Մախաչկալայի «Անժի»-ի կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օից հետո, ում տարեկան աշխատավարձը կազմում է 20 մլն եվրո:
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ` Իբրահիմովիչը մինչև շաբաթվա ավարտը պաշտոնապես կներկայացվի որպես փարիզյան ակումբի խաղացող:






































