Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ճանաչվեց Հունաստանի Ռիթեմնո քաղաքում կայացած շախմատային միջազգային մրցաշարի հաղթող: Վերջին տուրում Գաբրիելն իր պարտիան ոչ-ոքի ավարտեց` 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:
Գաբրիելն 9 խաղերում մնաց անպարտելի: Չեմպիոնության համար պայքարում Սարգսյանի ամենալուրջ հակառակորդները` Կրիվոռուչկոն ու Ռիչագովը, միմյանց հետ խաղն ավարտեցին ոչ-ոքի:





































