Որոնողական խոշորագույն Google ընկերությունը որոշել է նշել ավստրիացի հայտնի նկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը։ Համակարգի առաջին էջում Google-ի ավանդական տարբերանշանը փոխարինվել է Կլիմտի հայտնի «Համբույր» նկարով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Google-ը հաճախ է նման քայլի դիմում՝ տարբերանշանի միջոցով տեղյակ պահելով հայտնի մարդկանց ծննդյան օրերի կամ նշանակալի իրադարձությունների մասին։ Տարբերանշանը փոխվում է նաև տարբեր երկրների ազգային տոների ժամանակ։ Ավելի վաղ Google-ն անդրադարձել է նկարիչներ` մեքսիկացի Դիեգո Ռիվերային, իսպանացի Խուան Գրիսին և այլն։









































