Պապուա- Նոր Գվինեայի ոստիկանությունը սպանության մեղադրանքով ձերբակալել է հանիբալիզմի պաշտամունքի 29 հետևորդի, գրում է BBC-ն:
Կասկածյալները կերել են 7 մարդու և տապալել են Մադանգում հուլսիսի սկզբին նախատեսված տեղական ընտրությունները:
Շատ տեղացիներ, իմանալով իրենց հայրենակիցների անհետացման մասին, որոշել են տանը մնալ և քվերակության չգնալ:
Ձերբակալվածները վստահեցնում են, որ սպանել են «կախարդների», որոնք Մադանգայի բնակիչների համար վտանգ էին ներկայացնում: Հանիբալներն իրենց անվանում են հեքիմ:
Պաշտամունքի անդամները զբաղվել են ազգային բժշկությամբ, տեղի բնակիչներից գումար վերցնելով կամ էլ իրենց ծառայությունների դիմաց սսեռական հարաբերությամբ փոխհատուցում պահանջելով:
Ոստիկանները լրագրողներին ասել են, որ «նրանք չեն կարծում, որ ինչ-որ վատ բան են արել և խոստովանում են իրենց արածները»:
Նախատեսվում է, որ պատասխանատվության կենթրակվի ավելի քան 100 մարդ: Ինչպես վստահեցնում է ոստիկանությունը, ծայրամասում ապրում է այդ պաշտամունքի 700-1000 հետնորդ:









































