Կիրակի օրը Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 400 մարդու, որոնք դուրս էին եկել հակակառավարական ելույթների: Ալժիրի մայրաքաղաք էին բերվել մոտ 30,000 զինվորներ, որոնք պետք է կարգ ու կանոն պաշտպանեին հակակառավարական ելույթների ժամանակ:
Հիշեցնենք, որ Ալժիրում բողոքի ելույթները սկսվել էին հունվարի սկզբին, իսկ նոր թափով բորբոքվել են Թունիսում և Եգիպտոսում հեղափոխական շարժումների հաջողություններից հետո:
Տեղեկացնենք նաև, որ երկրի նախագահ Աբդ Ալ-Ազիզ Բութեֆլիքը երկրում իշխում է 1999 թվից: Նա խոստացել է անցկացնել մի շարք բարեփոխումներ: Ընդդիմադիրները Եգիպտոսի օրինակով իրենց ակցիաները կազմակերպում են Facebook-ում: Ակնհայտ է, որ ընդդիմադիրներին հաջողվել է կոտրել իրավիճակը երկրում, երբ մարդիկ վախենում էին դուրս գալ փողոց` ընդդիմության ակցիաներին մասնակցելու: