Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ մի քանի զինվորների հետ Թուրքիան են փախել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի երկու բրիգադային գեներալ: Նրանք ցանկանում են հարել Թուրքիայում գործող սիրիացի ընդդիմադիրներին:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայումս երկրում գտնվում է մոտ 700 սիրիացի դասալիք զինվորական, որոնցից ավելի քան 20-ը՝ գեներալներ են:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում է գտնվում ավելի քան 37,000 սիրիացի փախստական, որոնց տեղավորել են Թուրքիայի 4 նահանգների 9 վրանային և 1 տնակային քաղաքներում: 2011 թվականի ապրիլից ցայժմ Թուրքիա է ժամանել ավելի քան 60,000 սիրիացի փախստական:










































