Ուիլ Սմիթը պատրաստվում է իրեն փորձել ռեժիսորի դերում: Նա մտադիր է ֆիլմ բեմադրել՝ հիմնված Աբելի և Կայենի մասին աստվածաշնչյան սյուժեի վրա:
Ինչպես հաղորդում է Deadline կայքը, նախագիծը կրում է «Կայենի քավությունը» (“The Redemption of Cain”) աշխատանքային անվանումը: Դրա ֆինանսավորմամբ զբաղվում է Sony ընկերությունը:
Սմիթը նախատեսում է ոչ միայն զբաղվել ֆիլմի բեմադրմամբ, այլև դրանում կատարել գլխավոր դերը: Ընդ որում՝ ենթադրվում է, որ նկարահանումները կսկսվեն ոչ թե մոտ ժամանակները, այլ մեկ այլ ֆիլմի նկարահանման աշխատանքներից հետո:
Slash Film կայքը հաղորդում է, որ ֆիլմի սցենարիստները սկզբնաղբյուրի հետ բավական ազատ են վարվել. արդյունքում ֆիլմում կարող են ի հայտ գալ վամպիրներ:







































