Դուշանբեում առաջիկա երկու օրերին տեղի է ունենում Տաջիկստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Աֆղանստանի եւ Իրանի տրանսպորտի նախարարների հանդիպում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Ինչպես փոխանցում է գործակալությունը, երկօրյա հանդիպման ժամանակ քննարկվելու են տրանսպորտային կապին վերաբերող տարբեր խնդիրներ, ինչպես նաեւ միջազգային տրանսպորտային միջանցքներ ստեղծելու հարցեր: Այս մասին հայտնել է Տաջիկստանի տրանսպորտի նախարարության մի պաշտոնյա: Գործակալությունը նաեւ հիշեցնում է, որ վերոնշյալ 5 երկրները նախատեսում են կառուցել երկաթգիծ, որը կկապի այդ երկրները: Որոշ հաշվարկներով, այդ երկաթգծի երկարությունը կկազմի 1.972կմ:








































