Friday, 17 05 2024
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է

Կա պայքար, հասարակությունը փորձում է իր կարծիքը թելադրել (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի Լայանան։

 – Լայանա, 2003-ից սկսել եք երգարվեստում Ձեր գործունեությունը, մասնավորապես՝ որպես երգչուհի հանդես եք եկել  «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում և երգչախմբում: Հիմա անցում եք կատարել շոու-բիզնեսին, ինչո՞ւ, և, առհասարակ, ի՞նչը գայթակղեց Ձեզ շոու-բիզնեսում:

 – Մի փոքր ավելի հեռվից գամ. երգում եմ 10-12 տարեկանից, բայց պրոֆեսիոնալ բեմ բարձրացա «Գոհարի» շնորհիվ: 2003-ին իմ առաջին համերգն էր Ստամբուլում, առաջին բեմելը շատ պատասխանատու, հուզիչ պահ էր իմ կյանքում: «Գոհարը» մեզ համար ընտանիք է, ես արդեն տասը տարի երգում եմ այնտեղ, մեծացել եմ այնտեղ, ընտանիքիս պես վերաբերվում, քանի որ այնտեղ է ձևավորվել իմ երաժշտական ճաշակը, իմ երգելու ձևը, ոճը: Եվ եթե այսօր կարողանում եմ երգել, կենդանի կատարումներով հանդես գալ, երգել Սայաթ-Նովա, ժողովրդական երգեր՝ դրա համար պարտական եմ «Գոհար»-ին, հպարտ եմ և խոնարհվում եմ նրա առջև: Մենք պատրաստվում ենք հյուրախաղերի մեկնել հոկտեմբեր ամսին, լինելու ենք Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի հայկական համայնքներում:

 – Լայանա, իսկ այդ դեպքում ո՞րն էր նպատակը, որ անցում կատարեցիք շոու-բիզնես:

 – «Գոհար»-ում  դասական էստրադա է, և չես կարող բեմի վրա թռվռալ, հագնել ջինս, էստրադային փոփ-երգչուհու արտաքինով հանդես գալ. դա  պահանջում սիմֆոնիկ նվագախումբը։ Իսկ  էստրադայում դու կարող ես լինել շատ տարբեր՝ գունավոր, ուրախ, տխուր, այնպես, ինչպես ես հանդես եմ գալիս: Սա առաջին հերթին ինձ գայթակղեց: Սրանք անհամեմատելի են:

 – Սակայն այս դեպքում էլ հիթային երգերը ունենում են շատ կարճ կյանք և չեն հիշվում:

 – Առհասարակ հիթ ասվածը ժամանակակից բառ է, և կարճ կյանք ունի, այն չի կարող դառնալ արժեք: Գուցե հարյուրից մեկը մնա:

 – Իսկ «Գոհար»-ում ինչպե˚ս ընդունեցին շոու-բիզնես Ձեր մուտքը:

– Շատ նորմալ են ընդունում, քանի որ տեսնում են, որ ես կարողանում եմ համատեղել աշխատանքը, միայն ողջունում են, բայց ես իմ առջև խնդիր եմ դրել անորակ երաժշտությամբ չզբաղվել, ամեն դեպքում չանցնել այդ սահմանը, ինչքան էլ կոմերցիոն լինի:

 – Որտե՞ղ է Ձեզ ավելի հոգեհարազատ:

 -«Գոհար»-ում իմ տանն եմ ինձ զգում, սա  կարծես այն հարցի նման է`ավելի լավ է՝ էստրադա երգե՞մ, թե՞ ժողովրդական, ես երկուսն էլ կարողանում եմ:

 – Տեսակետ կա, որ եթե բոլոր ժանրերում քեզ փորձում ես, ուրեմն ոչ մի տեղ էլ չի ստացվում, կայուն չես…

 – Իհարկե, պետք է ներկայանալ տարբեր ձևերով, որովհետև մարդիկ, երբ տեսնում են՝ էստարդային փոքրիկ երգ է հնչում, ասում են` դե, ոչինչ, երգում է: Երգիչը, սակայն, ցանկություն ունի տարբեր ժանրերում ներկայանալ: Հանդիսատեսը ինչպե˚ս իմանա, որ ես և՛ ժողովրդական եմ երգում, և՛ էստրադա: Այսինքն`նպատակը առավել լայն շրջանակներին  իմ երգարվեստը ծանոթացնելն է:

 – Լայանա, համակարծի˚ք եք, որ մեր շոու-բիզնեսը լճացած է, չի կարող զարգանալ, քանի որ տարածքն է փոքր, հնարավորությունները` քիչ:

 Համարում եմ, որ լճացած է, և չեմ վախենում այդ բառից: Կան մարդիկ, որոնք որոշակի բաներ արել են, և մենք ճանաչում ենք  նրանց այդպես, հիմա կա երգիչների մի նոր զանգված, թող երգեն, բայց պետք է քոնը ունենաս և ներկայացնես քոնը, եթե չունես քոնը և կրկնելու ես, օրինակ, Արսեն Գրիգորյանի մեղեդային երգերը, ավելի է լավ է՝ չերգես, քո «ես»-ը շատ կարևոր է այսօր: Իմ տեսահոլովակը` «Ուր է իմ տղամարդը», իրոք տարբերվում է, ես բազմաթիվ և’ լավ, և’ վատ կարծիքներ եմ լսել: Կուզենայի տարբեր լինեն և’ երգերը, և’ կատարումները, և’ առհասարակ ամեն բան: Այդ ժամանակ լճացած չէր լինի, և իրոք շոու բիզնես կունենանք, չնայած շատ փոքր ենք շոու բիզնես ունենալու համար: Եվ եթե վերցնենք համաշխարհային շոուները` Մադոննա, Բիյոնսե, Յանիի համերգները: Շոու արեց «Գոհարը» մայիսի 28-ի համերգի ժամանակ, մարդկանց համար զարմանալի, նուրբ և տպավորիչ  համերգ:

 – Կարո՞ղ ենք  ասել` սա այն դաշտը չէ, որտեղ կուզենայիք ռեալիզացնել Ձեր ուժերը, քանի որ տարածքը փոքր է, ուստի հնարավորություններն են փոքր:

 – Այդպես չէի ասի: Ես փորձում եմ ամեն բան անել, ուժերս ներդնել, և նպատակս չէ շոու բիզնեսի թռվթռան հիթերը ստեղծելը: Իմ ուսուցչուհին եղել է Ռաիսա Մկրտչյանը, կուզենայի իր երգերը երգեմ նորից, վերանորոգեմ, վերակառուցեմ, և ժամանակի ընթացքում ինչ-ոչ հետք թողնեմ հայ երաժշտության մեջ:

 – Բացի երգելուց,  բեմից այս կողմ ի˚նչ առաջնահերթություններ ունեք կյանքում, արդյոք  որպես քաղաքացիական ակտիվիստ փորձե՞լ եք Ձեզ  կյանքում:

 – Էությամբ շատ ակտիվ մարդ եմ, կեսօրից հետո ավելի ակտիվ եմ դառնում: Նշեմ, որ համացանցին եմ շատ հետևում: Զբաղվածությունս շատ է, ռեստորանային համալիրում եմ աշխատում, բայց ամեն մի նորության տեղեկանում եմ ամուսնուցս: Ինչ վերաբերում է ակցիաներին իմ մասնակցությունը՝ անտարբեր չեմ, պարզապես գերզբաղված եմ, լավ է, որ պուրակը հնարավոր եղավ փրկել, լավ է, որ Աբովյան փողոցը մաքրվեց, բացի այդ, այսօր քաղաքում հին ճարտարապետությունից շատ քիչ բան է հին ոճի մեջ մնացել: Այսօր շատ ակտիվ երիտասարդություն ունենք, ինչը ողջունելի է: Կա արդեն պայքար, և հասարակությունը փորձում է իր կարծիքը թելադրել, որոշակի հաղթանակների հասնել: Հասարակությանը և իշխանությանը համեմատում եմ ծնողի և երեխայի հարաբերությունների հետ: Որպես կանոն` ծնողներին թվում  է` իրենք միշտ ճիշտ են, երեխային պարտադրում ինչ-որ բաներ, սակայն գալիս է մի տարիք, և ինքն էլ իր կարծիքն է սկսում թելադրել: Լավ է, որ հասարակությունը խոսում է, խնդիրներ բարձրացնում, իշխանությունն էլ իմանում է՝ ինչպես շարժվի:

 – Սակայն շատ հաճախ չի շարժվում այնպես, ինչպես ժողովուրդն է ցանկանում:

 – Սակայն /ժպտում է/…

 – Լայանա, շոու-բիզնեսն ամենամոտն է կանգնած իշխանություններին, մրցանակների, կոչումների տեսքով հաճախ է խրախուսվում: Մենք տեսնաք` ինչպես  ռաբիս երգիչ Արման Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի կողմից ստացավ վաստակավորի կոչում: Նախագահական ընտրություններին էլ պատրաստ են նորից մասնակցել և երգել քարոզարշավին: Ձեզ առաջարկե˚լ են, ցանկություն ունե˚ք երբևէ մասնակցել:

 – Արման Հովհաննիսյանին այնքան էլ չեմ ուզում ռաբիս երգիչ անվանել, քանի որ ամեն դեպքում ունի Ռուբեն Մաթևոսյանի դպրոցը: Արդեն որոշակի չափով շահել է կյանքում, որ նման մաեստրո է ունեցել, այսօր կոմերցիոն տեսակետից երգում է այդ երգերը, բայց նրա հոգում կա այդ ճիշտը:  Ողջունելի է, որ այդ տարիքում նման կոչում է ստացել, տարոսը մեզ, մենք էլ թող ստանանք:

 Անդրադառնալով ընտրություններին շոու-բիզնեսի աջակցությանը, պետք է ասեմ, որ ինձ էլ առաջարկներ եղել են, բայց ես փորձում եմ չկուսակցականանալ, չդառնալ որևէ կուսակցության հարող: Մենք արտիստներ ենք, և այդ ժամանակահատվածի համար չենք ապրում։ Ի վերջո, ընտրությունները գալիս անցնում են, իսկ ժողովուրդը մեզ արդեն ասոցացնում է նրա հետ, ասում, որ այս կամ այն երգիչն այս կամ այն կուսակցության համար է երգում: Ես չեմ ուզում իմ արվեստը կապել քաղաքականության հետ, որովհետև հեռու եմ քաղաքականությունից, իրոք չեմ հասկանում և չեմ խորանում, դրա համար չեմ կարող բարձր բաներից խոսել:

 – Նախընտրած թեկնածու ունե˚ք առաջիկա նախագահական ընտրություններին:

 – Ես ունեմ իմ կարծիքը, և երբ ընտրախցում եմ լինում, ինքս որոշում եմ`ում ընտրել: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ և կտրուկ որոշումներ եմ ընդունում:

 – Սակայն շատերն այդ կամքը չունեն, և ընտրակաշառք են վերցնում ու գնում ընտրության:

 – Իհարկե շատ լավ կլիներ, որ թափանցիկ ընտրություններ լինեն,  բայց ամեն բան չէ, որ անթերի է, ամեն տեղ կա նման բան:  Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, չեմ մեղադրում վերցնողներին, քանի որ մարդիկ կարիք ունեն երևի այդ 5000 դրամի, որ այդ օրը սոված չմնան: Եթե տալիս են, վերցնողը կա: Պետք չէ մեղադրել:

 – Լայանա, քանի որ դաշտը փոքր է, ուժերը ռեալիզացնելու հնարավորությունները` քիչ, հնարավո՞ր  է արտագաղթի դիմեք: Երբ անցյալ տարի Էրիկը «Նոր ալիք»-ում հաղթեց, մեր հաղորդմանը ասաց, որ սա լավ հնարավորություն է ստեղծում ուժերը դրսում ռեալիզացնելու և մեծ աշխարհ մուտք գործելու:

 – Շատ կուզենայի մասնակցել «Նոր ալիք» մրցույթին, որը, ըստ իս, «Եվրատեսիլ»-ից ավելի բարձր մրցույթ է, և երգիչը երեք անգամ տարբեր ձևերով կարողանում է ներկայանալ, մինչդեռ մեր շուկան փոքր է, որքան էլ չուզենք բարձրաձայնել: Յուրաքանչյուր լավ ստեղծագործող արտիստ ուղղակի ուզում է  իր ուժերը փորձել այլ վայրում և այլ գնահատական ստանալ: Ցավոք, մեր օպերայի, բալետի արտիստները,  սպորտսմենները լքում են Հայաստանը այլ բարձունքներ փնտրելու։ Դա լավ է՝ եթե վերադառնան Հայաստան կամ  գոնե հայկական դրոշի ներքո հանդես գան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում