Բրիտանական մամուլի տեղեկացմամբ` «Ռոմա»-ի հարձակվող Ֆաբիո Բորինին իր մարզական կարիերան կշարունակի «Լիվերպուլ»-ում: Ակումբները համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Բորինին մեկնել է Անգլիա` բուժզննման ենթարկվելու և անձնական պայմանագրի պայմանների համաձայնեցնելու նպատակով: Բորինիի տրանսֆերի դիմաց որպես փոխհատուցում «Ռոմա»-ն կստանա 12 մլն ֆունտ:
Նշենք, որ Բորինին աշխատել է «Լիվերպուլ»-ի նոր գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ` «Չելսի»-ի երիտասարդական թիմում և «Սուոնսի Սիթի»-ում հանդես գալու ժամանակ:







































