Թաիլանդի Սահմանադրական դատարանը չի բավարարել ընդդիմության կողմից իշխող կոալիցիայի կուսակցությունների դեմ ներկայացված հայցը՝ սահմանադրական միապետությունը տապալելու փորձի մեջ մեղադրանքներով:
«Ոչ մի ապացույց չկա, որ պատասխանողները պատրաստվում էին տապալել սահմանադրական միապետության քաղաքական կարգը»,- ասվում է դատավճռում և նշվում, որ ընդդիմության մեղադրանքները չհիմնավորված են:
Դրական լուծման դեպքում երկրում իշխող վարչապետ Յինգլակ Չինավատի կուսակցությունը կարող էր ցրվել:
Մյուս կողմից, հնարավոր զանգվածային ցույցերի պատճառով Սահմանադրական դատարանի շենքի մոտ տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ջոկատներ: Նշենք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ներկա սահմանադրությունը համարում են ոչ ժողովրդավարական: Նրանց խոսքերով՝ փաստաթուղթն ընդունվել է միայն 2006 թ. ռազմական հեղաշրջումից հետո:






































