Ամերիկացի գիտնականները Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում վերակենդանացրել են 500 միլիոն տարեկան մանրէի գենն ու այն ներդրել աղիքային ցուպիկի ժամանակակից՝ Ֆրանկնշտեյնի մանրէի մեջ: Գիտնականները հույս ունեն պարզել` արդյոք հնագույն մանրէն կզարգանա ճիշտ այնպես, ինչպես զարգացել է առաջի՞ն անգամ, թե՞ կզարգանա այլ ուղով՝ դառնալով նոր օրգանիզմ:
Մանրէն արագ կերպարանափոխվում է և դառնում ավելի ուժեղ, քան ներկայիս մանրէները: Այդ մուտացիաները պատասխանատու են արագ համակերպմանը և ավելացնում են մանրէի հարմարվելու ճկունությունը:
Հնագույն գենի ուսումնասիրությունը ժամանակակից օրգանիզմում թույլ կտա տեսնել` արդյոք էվոլյուցիոն հետագիծը կկրկնվի՞, թե՞ կյանքը կփոխվի այլ ուղով:
Դա գիտնականներին թույլ կտա պատասխանել այն հարցին, թե ինչու և ինչպես են օրգանիզմները զարգացել:











































