ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լամար Սմիթը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից թույլտվությոն է խնդրել, որպեսզի նրա նախկին և ներկա 7 օգնականներ ցուցմունք տան գաղտնի տեղեկատվության արտահոսքի գործով:
Ինչպես հաղորդում է The News York Times-ը, Սմիթը Օբամային ուղղված իր նամակում թույլտվություն է խնդրել բացատրություն ստանալ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլապերից, Ազգային անվտանգության ղեկավարի խորհրդական Թոմաս Դոնիլոնից, ահաբեկչության դեմ պայքարում նախագահի գլխավոր խորհրդական Ջոն Բրենանից և նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ուիլյամ Դեյլիից:
Fox News-ն իր հերթին, վկայակոչելով Սմիթի հայտարարությունը, հայտնում է, որ իրավաբանական կոմիտեն պատրաստվում է պարզել գաղտնի տվյալների արտահոսքի 7 դեպք:









































