Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ՄԱԿ-ի` տիեզերական ուսումնասիրությունների և տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է 1news.az լրատվականը, ադրբեջանական պատվիրակությունը նիստերին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են տիեզերքին վերաբերող տեխնիկակակն խնդիրներ, տիեզերական տեխնոլոգիների օգտագործումը արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման համար, ինչպես նաև կլիմայական խնդիրներ:









































