Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է այն տեղեկատվությունը, որ Տանզանիայի ԱԳՆ-ը Լեռնային Ղարաբաղն ընդգրկել է այն երկրների թվում, ուր այցելելու համար անհրաժեշտ է վիզա: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը.
«Մենք հետաքննում ենք տվյալ փաստը: Երբ կստացվի պատասխանը, մենք կիրազեկենք այդ մասին: Հնարավոր է՝ դա ընդամենը տեխնիկական սխալ է»:
Տանզանիայի ԱԳՆ-ի կայքում նշված է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար պահանջվող վիզայի արժեքը 50 դոլար է:








































