Wednesday, 24 06 2026
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության շրջանակներում ԲՀԿ-ն գործում է իր խղճի և բարոյականության շրջանակներում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտավախություն չունի, որ «Հարսնաքար»-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 44 ստորագրություն չհավաքելու և գործընթացն այսպիսով ձախողելու դեպքում Կոնգրեսը ամբողջ մեղքը կբարդի իր՝ ԲՀԿ-ի վրա՝ պատճառաբանելով, որ անհաջողությունը հետևանք է ԲՀԿ փոքրաթիվ պատգամավորների ներկայության և նրանց ստորագրությունների պակասի: Այս մասին Ուրխանյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Եթե անգամ ամեն ինչ հաջողվի և արտահերթ նիստը գումարվի, միևնույն է՝ քվորում չի լինելու: Եթե ՀՀԿ-ն չի մասնակցելու նիստին և չի քվերակելու, ո՞րն է այս նախաձեռնության իմաստը. քաղաքական ակցիա՞ն»,- հարց հնչեցրեց ԲՀԿ պատգամավորը:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ՀԱԿ-ը չի կարող մեղադրել իրենց անհրաժեշտ թվով ստորագրություններ չապահովելու համար, քանի որ կուսակցության մի շարք պատգամավորներ գործուղման կամ հանգստի նպատակով մեկնել են հանրապետությունից: «Խորհրդարանը երկուշաբթի օրվանից պաշտոնապես արձակուրդի մեջ է: Այնպես որ, մարդկանց մեղադրել, թե ինչու են բացակայում արձակուրդների ժամանակ, անհեթեթ է: Միաժամանակ, ԲՀԿ այն պատգամավորները, որ այժմ Հայաստանում են, միացել են ստորագրահավաքին, միացել եմ նաև ես»,- ասաց նա:

Ամփոփելով՝ ԲՀԿ պատգամավորը նշեց, որ «Հարսնաքար»-ի հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության շրջանակներում իրենք գործում են իրենց խղճի և բարոյականության շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը երեկ` հուլիսի 11-ին, ԱԺ քարտուղարությունից վերցրել է անհրաժեշտ ձևաթղթերը` արտահերթ նիստ գումարելու պահանջով ստորագրություններ հավաքելու նպատակով: Նիստ գումարելու համար այսօր մինչև երեկոյան ժամը 18.00-ն պետք է հավաքել 44 պատգամավորի ստորագրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում