«Էներգետիկայի ԵՄ հանձնաժողովում մենք արել ենք ամեն հնարավորը: Պատրաստություններն այն մակարդակում են, որ ներգրավված ընկերությունները կարող են անել իրենց ներդրումային որոշումները: Այդ ընկերությունները պետք է քաջություն ունենան առաջ շարժվել:» ասել է Օթինգերը ավստրիական Die Presse պարբերականին տված հարցազրույցում:
Հանձնակատարի կարծիքով ժամանակն է, որ ընկերությունները սկսեն կառուցել խողովակաշարը, տեղեկացնում է Trend-ը:
Հիշեցնենք, ու մինչ այժմ դեռ վերջնականապես հստակեցված չեն խողովակաշարին գազ մատակարարել պատրաստվող աղբյուրները: Անհրաժեշտ 31 միլիարդ խորանարդ մետր գազը կապահովվի եթե Ադրբեջանից բացի Նաբուկկոյին վառելիք տրամադրի Թուրքմենստանը:










































