Պակիստանի Քվետա քաղաքում (Բելուջիստան մարզի վարչական կենտրոնը) Ազգային ժողովրդական կուսակցության ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 10 մարդ, այդ թվում՝ կուսակցության շրջանի ղեկավարն ու նրա կինը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ռումբն ամրացված է եղել բեմի ետևում կայանած հեծանիվին և գործի է դրվել ցույցի սկսվելուց 15 րոպե հետո: Պայթյունի հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացվել են մոտակայքում կայանած 5 ավտոմեքենաները:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը շրջափակել է շրջանը և հետաքննություն սկսել:










































