Հուլիսի 14-ին Մաշտոցի պուրակը կդառնա բաց, թափանցիկ և անվճար կինոթատրոն:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 21.00-ին հրավիրում է բոլորին դիտելու «Մոլորված քաղաքի ուրվականը» վավերագրական ֆիլմը (15 րոպե), որը պատմում է Երևանի վայրենի կերպարանափոխության մասին: Ֆիլմի հեղինակն է Լիանա Սմբատյանը:
Ժամը 21.30-ին կցուցադրվի «Արտադրված է Դագենհեմում» գեղարվեստական ֆիլմը (108 րոպե): Անչափ ոգևորիչ, հումորով, պայքարով ու դրամատիկ պահերով լի մի ֆիլմ այն մասին, թե ինչպես 1968-ին Անգլիայի Դագենհեմ քաղաքի ավտոգործարանի դերձակուհիները նվաճեցին հավասար վարձատրության աշխատանքային իրավունքը: Ֆիլմը ցուցադրվելու է անգլերեն և հայերեն ենթագրերով:









































