Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սփյուռքահայ ուսանողները նախընտրում են մանկավարժ դառնալ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ամփոփել է 2010-2011 ուսումնական տարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններ արտոնյալ պայմաններով դիմորդների ընդունելության արդյունքները:

Նշենք, որ 1997 թ-ից ԿԳՆ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի մասնագիտական կրթության միջոցով Սփյուռքի երիտասարդությանը կապել հայրենիքին:

2010-2011 ուսումնական տարվա տվյալներով, ընդհանուր առմամբ 3370 սփյուռքահայ է սովորում Հայաստանի պետական բուհերում, որից 296-ը պետական պատվերի, իսկ 3074-ը՝ վճարովի համակարգում: Սփյուռքահայ 466 երիտասարդ մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում հանրապետությունում գործող միջազգային, իսկ 785-ը` ոչ պետական բուհերում։ Քոլեջներում սովորում է 205 սփյուռքահայ ուսանող։

Ի դեպ, սփյուռքահայ ուսանողները ընթացիկ ուսումնական տարում ամենաշատը նախընտրել են կրթություն ստանալ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ 406 ուսանող, ԵՊՀ-ում՝ 280, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում՝ 234, Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 94, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում՝ 83։

2011 թ սփյուռքահայ դիմորդների թվի աճ է նախատեսվում, քանի որ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել է լրացում, համաձայն որի, Հայաստանից դուրս կրթություն ստացած երկքաղաքացիները կարող են օգտվել օտարերկրացիների համար նախատեսված արտոնություններից, ինչի հնարավորությունը նախկինում չի եղել։

2010-2011 ուսումնական տարում Հայաստանի բուհերում և քոլեջներում սովորող սփյուռքահայերը հիմնականում եկել են Վրաստանից՝ 1645 ուսանող, Ռուսաստանից՝ 1073, Իրանից՝ 291, Սիրիայից՝ 82, Ուկրաինայից՝ 65 և Թուրքմենստանից՝ 40։

ԿԳՆ կողմից իրականացված հարցումների համաձայն` ՀՀ ուսումնական հաստատություններում կրթություն ստացած սփյուռքահայերի մի մասն այլևս չի վերադառնում իր բնակության երկիրը և հետագա կյանքը կապում է Հայաստանի հետ: Վերջին հինգ տարիներին նման դիմորդների թիվն աճում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում