«Հրապարակ»-ը, վկայակոչելով իր լավատեսակ աղբյուրներին, գրում է, որ մեկ շաբաթ է, ինչ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքով գտնվում է Հունաստանում:
Թերթը հիշեցնում է, որ նա այնտեղ հաճախ է լինում և, որոշ գնահատումներով, լուրջ սեփականություն ունի:
«Դա է պատճառը, որ վերջինս, ինչպես նաև Բելլա Քոչարյանը, չեն մասնակցել առաջին տիկնոջ մոր հուղարկավորությանը, որին ի դեպ, մասնակցել է Գագիկ Ծառուկյանի տիկին Ջավահիր Ծառուկյանը: Վերջինս ներկա է եղել հոգեհանգստի և թաղման արարողություններին»,-գրում է «Հրապարակ»-ը: