Պակիստանում հազվադեպ գենետիկ մուտացիայով երեխա է ծնվել: Այդ մուտացիան հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ: Նորածինը, որի կյանքի համար հիմա պայքարում են բժիշկները, վեց ոտք ունի: Այս մասին հաղորդում է NEWSru.co.il.
Բժիշկները գտնում են, որ նորածինը «մակաբույծ երկվորյակ» է, որը առաջանում է հղիության սկզբնական շրջանում պտղի կողմից չհասունացած մյուս սաղմի կուլ տալու դեպքում:
Երեխայի հայրը` Իմրան Շայխը, ռենտգենոլոգիայի կաբինետի աշխատակից է: Նա ուրախ է երեխայի ծնունդով և հատկապես նրա համար, որ բժիշկները երեխայի բուժման համար իրենից գումար չեն վերցնում:
Ըստ բժիշկների` այն ռադիոճառագայթմանը, որին տղամարդը ենթարկվել է ամեն օր, կարող էր ազդեցություն ունենալ սաղմի զարգացման վրա:








































