Քանի որ գիտնականները առավել խորությամբ են ուսումանսիրում H5N1 թռչնի գրիպը, նրանք պարզել են, որ միայն երեք քայլ է մնացել, որ վիրուսը վերափոխվի և դառնա սարսափելի համաճարակի պատճառ:
Նման բացահայտման պատճառով գիտնականներն այժմ ավելի քան երբևէ շտապում են եղանակ գտնել` կանխելու այդ համաճարակը, որի պատճառով կարող են միլիոնավոր մարդիկ մահանալ:
Daily Mail-ը հաղորդում է, որ չնայած այժմ լրատվական կայքերը շատ չեն հաղորդում թռչնի գրիպի մասին, բայց վտանգը դեռևս գոություն ունի և այն գնալով աճում է:
2009 թվականին H1N1 խոզի գրիպի համաճարակի ժամանակ պատվաստանյութը հասանելի եղավ միայն այն ժամանակ, երբ վիրուսն արդեն տարածվել էր: Այդ իսկ պատճառով գիտնականներն այժմ ցանկանում են ստեղծել պատվաստանյութ, որի միջոցով կկարողանան կանխել թռչնագրիպի վիրուսի հավանական տարածումը:









































