Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ զբոսաշրջիկների քանակը 2010թ. սեպտեմբերին աճել է 11.17%-ով` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օգոստոսին այդ թիվը կրճատվել էր 1.1%.-ով: Սեպտեմբերին ամենաշատ ներհոսքը եղել է Գերմանիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից եւ մի շարք այլ երկրներից:
Այս տարվա առաջին 9 ամիսներին զբոսաշրջիկների թիվն աճել է 5.98%-ով` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Իսրայելից ժամանող զբոսաշրջիկներն այլեւս առաջնահերթություն չեն համարվում մեր երկրի համար»-, ասել է Գյունայը: Մինչ այդ փորձագետները հայտարարում էին, որ իսրայելցի զբոսաշրջիկները կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի համար: