Yahoo ընկերությունն այսօր ասել է, որ հետաքննում է ցանցահենային հանցագործության մասին զեկույցը, ըստ որի Yahoo Voices սերվերից գողացվել է գրեթե կես միլիոն օգտատերերի գաղտնաբառերն ու էլեկտրոնային հասցեները:
Associated Press-ը հաղորդում է, որ ընկերությունը հայտնել է, որ դեռ ոչիչն չգիտի և չգիտի, թե ինչպես է դա պատահել: Ընկերությունն ավելացրել է , որ իրենք մանրամասներ չեն կարող տալ, քանի որ դեռ հետաքննություն են իրականացնում:
Տեխնոլոգիական թեմաներով լուրեր տրամադրող ինտերնետային կայքերը , ինչպիսին են օրինակ CNET-ը, Ars Technica-ն և Mashable-ը հայտնել էին, որ D33D Company կոչվող ցանցահենային խումբն է իր վրա վերցրել հարձակման պատասխանատվությունը ավելացնելով, որ ավելի քան 453000 գաղտանաբառ և էլեկտրոնային հասցե է գողացվել:







































