Valentino իտալական նորաձևության տունը վաճառվել է ֆինանսա-ներդրումային կատարական հիմնադրամին: Այս մասին ասվել է նորաձության տան հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Գնորդը կատարական «Մայխուլա» ներդրումային հիմնադրամն է: Հիմնադրամը մասնաբաժինը ձեռք է բերել Մարցոտո ընտանիքից և «Պերմիրա» բրիտանական հիմնադրամից, որին նորաձևության տունը պատկանում էր 2007 թվականից: Գործարքի հստակ գինը չի նշվել սակայն տարբեր տեղեկատվության համաձայն` այն կազմել է մոտ 700 միլիոն եվրո:
Permira ընկերությունը Valentino-ի սեփականատերն էր 2007 թվականից: Ընկերությունը ձեռք էր բերել այն Red & Black հոլդինգի կազմում Hugo Boss ընկերության հետ միասին: Գնումից հետո նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին լքում է այն, որից հետո Valentino-ի չափաբաժինը Red & Black կառուցվածքի եկամուտներում աստիճանաբար սկսում է նվազել:
2008թ. դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրի և Պիեր Պաոլո Պիկոլիի գալուց հետո նորաձևության տան վաճառքի գինը սկսում է աճել: 2011թ. արդյունքներով` Valentino-ի եկամուտը կազմել է 22.2 միլիոն եվրո, իսկ վաճառքը` 322.4 միլիոն եվրո:
Valentino նորաձևության տունը 1959թ. հիմնադրել են դիզայներ Վալենտինո Գարավանին և գործարար Ջանկարլո Ջամետին










































