Գերմանիայի Լյուխով քաղաքում արտասովոր հուշարձան է բացվել՝ 40 մետրանոց որմնանկար՝ ի պատիվ Rolling Stones-ի 50-ամյակի: Որմնանկարի բացմանը մասնակցել են խմբի երկրպագուները, այդ թվում Rolling Stones-ի ՝ աշխարհում միակ պաշտոնական ֆան-թանգարանի տնօրեն Ուլի Շրյոդերը:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, Շրյոդերը հետևել է արձանի ստեղծմանը: Աշխատանքները շարունակվել են վաղ առավոտից մինչև երեկո, իսկ երբ անձրև է տեղացել, նկարիչ Հայնո Յակոբսենը պատը ծածկել է:
Արձանի բացմանը մասնակցել են նաև տեղի գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտները: Նրանց ուսուցչուհին հատուկ դաս էր կազմակերպել, քանի որ ժամանակակից երեխաների մեծամասնութունը գրեթե ծանոթ չէ դասական ռոք երաժշտությանը:
Ուլրիխ Շրյոդերին պատկանող Rolling Stones-ի թանգարանն իր դռներն է բացել 2011-ին: Շրյոդերը այցելել է խմբի համերգներին և 50 տարիների ընթացքում հուշանվերներ հավաքել: Թանգարանը ստեղծվել է նրա անձնական միջոցներով:









































