Անգլիական «Տոտենհեմ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` ակումբը ձեռք է բերել հոլանդական «Այաքս»-ի և Բելգիայի ազգային հավաքականի 25-ամյա պաշտպան Յան Վերտոնգենի տրանսֆերը:
Հոլանդիայի առաջնության անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը հաջողությամբ ենթարկվել է բժշկական քննության և անհատական պայամնագիր է կնքել «խթաններ»-ի հետ: Համաձայնագրի պայմանները չեն հրապարակվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:









































