Գերմանիայի Մունստեր քաղաքում հասարակաց տներում մահճակալի վրա հարկ է սահմանվել:
Ինչպես հաղորդում է Euromag ամսագիրը, դա զվարճանքի հաստատությունների վրա հարկեր սահմանելու մասին նոր օրինագծի մի մասն է, որը միաձայն ընդունվել է քաղաքի ֆինանսական հանձնաժողովի կողմից: Հարկը կկազմի օրական մեկ մահճակալի համար 5 եվրո: Դրանով քաղաքային բյուջեն տարեկան կստանա 5000 եվրո եկամուտ:
Քաղաքի գանձապահ Մարկ Զանհոլցը խոստովանել է, որ գումարը շատ մեծ չէ, մինչդեռ եկամուտը կայուն կլնի: Իսկ փոքր քաղաքի համար կարևոր է ցանկացած տիպի ֆինանսկան եկամուտ:
Տեղի իշխանությունները հույս ունեն, որ մասնավոր հասարակաց տներից և այսպես կոչված love-միբիլներից (անիվների վրա տնակներ, որտեղ մարմնավաճառները սպասարկում են իրենց հաճախորդներին) նույնպես հարկեր կգանձվեն:
Մունստերը Ներքին Սաքսոնիայի առաջին երկիրը չէ, որը սեքս-հարկեր է ներմուծել: Ավելի վաղ նման միջոցառում էր ձեռնարկել Զոլտաուն:








































