Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է գործադրի անհրաժեշտ ջանքեր այն բանի համար, որ խթանի ազգային տնտեսության աճը: Ինչպես հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան», այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել Արդյունաբորողների բրիտանական կոնֆեդերացիայի ղեկավարությունը (CBI):
Կազմակերպության ղեկավար Ջոն Ակրիլամիդի խոսքով` Մառախլապատ Ալբիոնի տնտեսության ռիսկերը` կապված պարտքային ճգնաժամի հետ, գնալով աճում է, ու իշխանությունները պետք է արագացնեն տնտեսության խթանման գործընթացը:
Բացի այդ՝ ինչպես նկատել է CBI-ի ղեկավարը, բյուջեի դեֆիցիտի կրճատումը, որը տվյալ պահին իրակնացնում է նախարարների կաբինետը, անհրաժեշտ միջոցառում է, որն ունի նաև հակառակ կողմ: Այդ ասելով՝ Ակրիլամիդը նկատի ունի այն ճնշումը, որն իրականացվում է բիզնեսի վրա` ձեռներեցներին ստիպելով կրճատել ներդրումային ծրագրերը:











































