Apple ընկերության կայքում հայտնվել է Mac համակարգիչների ցուցակը, որոնք կարող են ստանալ Mac OS X օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ Mountain Lion-ը:
Ցուցակից երևում է, որ օպերացիոն համակարգի թարմացումն անհամատեղելի է 2006 թվականի արտադրության iMac-ի, MacBook-ի և ավելի հին մոդելների հետ, ինչպես նաև 2008-ի MacBook-ի, MacBook Air-ի առաջին մոդելի և 2009-ին թողարկված Mac mini-ի հետ:
Mountain Lion Apple օպերացիոն համակարգը ներկայացվել էր փետրվարին: Համակարգը վաճառքի դուրս կբերվի հուլիսին: Համակարգի թարմ տարբերակը 19,99 դոլար է՝ 10 դոլարով էժան, քան նախորդ՝ Lion համակարգը:
Նոր օպերացիոն համակարգը համալրված է մի շարք գործառույթներով, այդ թվում՝ iChat-ով, խաղային կենտրոնով, «նշումների» հավելվածով, «հիշեցումներով» և այլն:








































