ԱՄՆ գյուղնախարարությունը հրապարակել է հացահատիկային բույսերի համաշխարհային բերքի վերաբերյալ հերթական զեկույցը:
Ամերիկացի չինովնիկները կանխատեսում են հացահատիկի արտադրության ծավալի նվազեցում, ընդ որում` Եվրասիայում ամենից շատ կտուժեն Ռուսաստանը, Ղազախստանն ու Չինաստանը:
Այսպես, Ռուսաստանում կհավաքվի 49 մլն տոննա հացահատիկ, ինչը 4 տոննայով պակաս է հունիսին ակնկալվածից: Դրա արդյունքում` այդ մշակաբույսի արտահանումը կկրճատվի 12 մլն տոննայով: Ինչ վերաբերում է հացահատիկի համաշխարհային բերքահավաքին, ապա այդ կանխատեսումը նվազեցվել է 7 մլրդ տոննայով` 672-ից հասնելով 665 մլն տոննայի:
Միևույն ժամանակ, բերքատվությունն այս տարի զգալիորեն նվազել է` 24.5 ցենտներ` հեկտարից, այն դեպքում, երբ 2011թ.-ին այն կազմել է 40.7 ցենտներ` հեկտարից:






































